«Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել23 հունվարի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը Երևանի «Էրեբունի պլազայում» կրակոցների մասին ահազանգ է ստացել, PanARMENIAN.Net ին ասացին կառույցի լրատվականից։ «Այս պահին դեպքի վայրում օպերատիվ խմբեր են աշխատում», - ասացին ոստիկանությունից։ Հարցին՝ արդյոք կրակողը շենքի ներսում է, թե՝ ոչ, լրատվականում չպատասխանեցին: Ոստիկաններն արդեն շրջափակել են տարածքը, ոչ ոքի չի թույլատրվում ներս ու դուրս անել: Տեսանյութ է հրապարակվել, որն արվել է շենքի ներսում:
Aysor.am-ի նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ ու գտնվում է շենքի ներսում: Շենքում, ի թիվս այլ գրասենյակների, գտնվում է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Նրա կողմնակիցներից Արմեն Մինասյանի խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ կրակոցները եղել են հենց այդ գրասենյակի շրջակայքում և իրենց են վերաբերվել: Դեպքի վայրում են ԱԱԾ պետի ու ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանը: Նյութեր թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |