Նախարար. Կեսարյան հատումների թիվը մտահոգիչ է17 փետրվարի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Կեսարյան հատումների անհարկի աճող տոկոսի հիմնախնդիրն ամբողջ բժշկական և առողջապահական հանրույթի ուշադրության կարիքն ունի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կեսարյան հատմամբ ծնունդների աճին: «Մեր քաղաքականությունը և հանրային հաղորդակցումն այս հարցում պետք է կրկին լինի ապացուցողական։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք և չանցնենք ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող 15% շեմը»,- նշել է նախարարը: 2000-ին ՀՀ-ում կեսարյան հատումները կազմել են ընդհանուր ծննդաբերությունների ընդամենը 7.2%-ը: 2018-ին այդ թիվը կտրուկ աճել էր՝ հասնելով 32.5%-ի: Կեսարյան հատումը համարվում է մեծ խոռոչային վիրահատություն և, ինչպես ցանկացած նման վիրահատություն, կարող է ունենալ բոլոր հնարավոր հետվիրահատական բարդությունները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |