Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել 4 հունիսի 2020 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ կանխարգելել և բուժման համար չի կարող լինել որևէ ստանդարտ դեղատոմս։ Ինչպես բոլոր վիրուսային հիվանդությունների, այս դեպքում ևս, կանխարգելել հնարավոր է միայն պատվաստումով, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտնել է, որ որոշ պացիենտներ միջազգային մամուլի հրապարակումներում կարդում են ինչ-որ դեղերի մասին, գնում և խմում դրանք, ինչը ճիշտ չէ։ Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին։ Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքի կանգառներում 2023–ին Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում |