2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում 2 հուլիսի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին՝ ժամը 06:11-ին, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այն զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին, Մարմարաշեն և Արաքսավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Իսկ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: ՀՀ ԱԻՆ-ը 2.8 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել նաև հունիսի 30-ին՝ Ճամբարակ քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ օջախի 10 կմ խորությամբ։ Երկրաշարժը զգացվել է Ծովագյուղ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 3-4 բալ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |