Երևանի ամանորյա ծախսերին հատկացված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի վերականգմանը24 նոյեմբերի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին միաձյան ընդունել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի առաջարկը՝ փոփոխություն անել նախկինում ընդունված որոշման մեջ և Երևանի 2020-ի բյուջեով ամանորյա ծախսերի համար նախատեսված 100 միլիոն դրամը տրամադրել Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգմանը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում ադրբեջանական զինուժն առաջին օրվանից ավիացիայով և ծանր հրետանիով թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է այլ հատկացումներ ևս կատարել Ստեփանակերտին, եթե այո, ապա առաջարկում է դրանք կատարել համայնքային ոչ առևտրային կենտրոնների բյուջեների հաշվին։ Ներսեսյանը հայտնել է, որ հետագայում նույնպես նախատեսվում է աջակցություն Ստեփանակերտին և Արցախին, իսկ Մանրիկյանի առաջարկը կքննարկվի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |