Վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ

Վարչապետը հայ ժողովրդին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Բազե-2010» միջազգային երիտասարդական հավաքի մասնակիցներին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարեդարձի կապակցությամբ:

Իր ելույթի խոսքում նա ասել է.«Օրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է Անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին։ Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձևավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքերը։ Հռչակագրի ընդունումն ունեցավ պատմական նշանակություն մեր ժողովրդի համար, որովհետև հռչակագրում ներառված էին հենց այն սկզբունքները, որոնցով հետագայում մենք կարողացանք օրենքներով, նորմատիվ ակտերով ձևավորել մեր անկախ հանրապետության հիմքերը։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ»։

Վարչապետն իր խոսքում ընդգծել է նաև երիտասարդության որակյալ կրթություն ստանալու կարևորությունը. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն ունենում են այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին։ Ժամանակակից աշխարհը, միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլև, առաջին հերթին, ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք դեռևս անելիքներ ունենք»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---