Երևանում բողոքի ցույց է տեղի ունեցել Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ

Երևանում բողոքի ցույց է տեղի ունեցել Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին շուրջ 150 երիտասարդներ Երևանում բողոքի ցույց էին կազմակերպել Երևանում Հունաստանի դեսպանատան առջև՝ հանդես գալով Սալոնիկում երիտթուրքերին հուշարձանի կանգնեցման դեմ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ակցիայի կազմակերպիչները:

Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի և «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժման ներկայացուցիչներն իրենց պահանջները շարադրել էին նամակում, որտեղ ասվում է, որ «իրենց պահանջներն ունեն բարոյական և պատմական հիմքեր: Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրում չի կարող լինել սեփական և բարեկամ ժողովրդի դառը անցյան անարգող քաղաքապետ»: Նամակը հանձնվել է դեսպանատան ներկայացուցչին, որը խոստացել է նամակը փոխանցել Հունաստանի ԱԳՆ:

Սալոնիկի նոր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը հայտարարել է, թե մտադիր է երիտթուրքերին հուշարձան կանգնեցնել հրապարակներից մեկում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---