Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ՀՀ և ՌԴ դատախազությունների ուշադրության կենտրոնում է21 մարտի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին ընդունեց ՌԴ դատախազության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազության այլ աշխատակիցներ: ՌԴ դատախազության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև կնքված իրավական համագործակցության հուշագրերի շրջանակում` մասնակցելու սույն թվականի մարտի 20-23 ՀՀ Դատախազության դպրոց ՊՈԱԿ-ում «Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական հսկողության արդիական հարցերը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բնագավառում դատախազության գործունեությունը» թեմայով կազմակերպված «Կլոր սեղանի» միջոցառումներին: Աղվան Հովսեփյանը, իր խոսքում կարևորելով ՌԴ դատախազության հետ համագործակցությունը, մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի դատախազությունն իր գործառույթներով, իր կազմակերպաիրավական կառուցվածքով հանդիսանում է դատախազական կառույցի դասական օրինակ` «Պետության աչքը», ինչպես իր ստեղծման պահին բնորոշել է Պետրոս Առաջինը: «Նման հարուստ պատմական կենսագրություն և փորձ ունեցող կառույցի հետ համագործակցությունը միմիայն դրական ազդեցություն ունի իր գործընկերների աշխատանքների կազմակերպման վրա»: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ վերոնշյալ խնդիրները, որոնք հանդիսանում են դատախազական գործառույթների հիմնական ուղղություններից, այսօր խիստ արդիական են և անհրաժեշտ են նմանատիպ քննարկումներ, ժամանակակից լուծումներ և ընթացակարգեր փնտրելու և գտնելու համար: ՌԴ դատախազության ներկայացուցիչները իրենց հայաստանյան գործընկերների, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակիցների հետ սեմինարի ժամանակ քննարկելու են մի շարք հարցեր և հանդես են գալու զեկույցներով, մասնավորապես` «Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության բնագավառում օրինականության ամրապնդման և դատախազական հսկողության խնդիրները» և «Պետական շահերի պաշտպանության բնագավառում արդիական հարցերը» թեմաների վերաբերյալ: Դատախազության դպրոցում մարտի 21-ին տեղի է ունեցել «Կլոր սեղանի» մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև ձևավորված սերտ համագործակցությանը` մասնավորապես հիշատակելով ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2006թ. Մոսկվայում և 2007 թ. Երևանում, ինչպես նաև 2010թ. Մոսկվայում` 2010-11թթ. համատեղ աշխատանքների վերաբերյալ կնքված համագործակցության հուշագրերին և նրանցով ամրագրված փոխհամագործակցության աշխատանքներին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |