Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը դեռևս հեռու է երկրաշարժերը կանխատեսելուց31 մարտի 2011 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռևս հեռու է երկրաշարժերը կանխատեսելուց: Այդ մասին Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի «Սեյսմակայուն շինարարություն՝ առասպել թե իրականություն» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնիի գեոֆիզիկայի դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը: Ըստ նրա, աշխարհում շատ քիչ են այն դեպքերը, երբ հնարավոր է եղել կանխատեսել երկրաշարժն ու միջոցներ ձեռնարկել: Նա նշել է, որ Հայաստանում բավականին հեշտ է կանխատեսումների իրականացումը, քանի որ երկրաշարժային օջախները հայտնի են: «Երկրաշարժը կանախատեսելը քիչ է, հարկավոր է, որ կառուցվեն սեյսմակայուն շենքեր»,-ասել է Լեոնիդ Հախվերդյանը: Նա նշել է նաև, որ նախկին ԽՍՀՄ տարածքում, ինչպես նաև Հայաստանում, բարեփոխումներ են կատարվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր |