Արմեն Աշոտյան. Հայաստանի դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետով

Արմեն Աշոտյան. Հայաստանի դպրոցների 98 տոկոսը կապահովվի ինտերնետով

PanARMENIAN.Net - Հայկական դպրոցների 98 տոկոսն ապահովվելու է ինտերնետով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ մրցույթը հաղթելու արդյունքում կոնկրետ ընկերությունն արդեն զբաղվում է 414 հայկական դպրոցներն ինտերնետով ապահովելու գործընթացով: Այդ առումով նա նշել է, որ միջոցների խնայողության հաշվին մրցույթի շրջանակներում այդ դպրոցների հետ ինտերնետ ունենալու է ևս 45 դպրոց: Բացի դրանից, ինտերնետ ունենալու են Հայաստանի մարզային դպրոցները:

«Ավարտվել է Հայաստանի 230 դպրոցներին 2300 համակարգիչ տրամադրելու գործընթացը»,- նախարարը և հավելել, որ շուրջ 100 համակարգիչ տրամադրվել է Արցախի դպրոցներին:

Աշոտյանը նշել է, որ նախարարությունը նաև հատուկ նշանակություն է տալիս նախադպորցական կրթությանը: Դրա հետ կապված երկրի մարզերում մանկապարտեզների կամ դպրոցների հիմքի վրա բացվելու են 96 հատուկ նախադպրոցական հաստատություններ: Նրա խոսքով, դա օգնելու է երեխաներին ետ չմնալ դպրոցական ծրագրերից:

4  01.07.11 - ՀՀ Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---