Սեպտեմբերի 1-ից Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին 1 հուլիսի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարում Հայաստանի ավագ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին, իսկ բուհերում` 09:30-ին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, նման փոփոխությունը ներմուծվել է, որպեսզի առավոտյան ժամերին տրանսպորտային ծանրաբեռնվածությունը մայրաքաղաքում և երկրի այլ քաղաքներում թեթևանա: Աշոտյանը նշել է, որ այդպիսով նախարարությունն արձագանքել է Երևանի քաղաքապետարանի կոչին և փորձում է համատեղ ուժերով լուծել առավոտյան հասարակական տրանսպորտի ծանրաբեռնվածության խնդիրը: Այս կապակցությամբ նախարարը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող միջնակարգ դպրոցներում դասերը կսկսվեն 08:30-ին: Ընդ որում, Արմեն Աշոտյանը հաղորդել է, որ ավագ դպրոցների ընդհանուր թվին կգումարվի ևս 15-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում Հունիսի 17-ին ԱԺ-ն արտահերթ կգումարի՝ կառավարության հրաժարականի օրակարգով Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Ուկրաինայի վերականգնման համաժողովին ՀՀ-ն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով Համաժողովը կազմակերպել են Գերմանիան և Ուկրաինան: |