Սեպտեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը կրկին կտուգանի կարգազանց հետիոտներին![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվա սկզբի հետ կապված այս տարի ևս Ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կանցկացնի տասնօրյակ: Այսօր լրագրողներին այս մասին ասաց ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը: Նա նշեց, որ դեռ 20 օր կա, և մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: «Տարվա սկզբից արվել են գծանշաններ, որոնք թարմացվում են: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դպրոցների հարակից տարածքներին»,- ասաց Նորիկ Սարգսյանը: Նա նշեց, որ սեպտեմբերից ՃՈ-ն կակտիվացնի կարգազանց հետիոտների հսկողությունը: 2011 թվականի 7 ամիսների ընթացքում կազմվել է 6288 արձանագրություն կարգազանց հետիոտների նկատմամբ: «Այս նախաձեռնության շնորհիվ կրճատվել են վրաերթի դեպքերը` 7 ամսում 370 դեպք, որոնցից 51-ը մահվան ելքով»,- մանրամասնեց բանախոսը` հավելելով, որ հետիոտնին չզիջելու համար տուգանվել է 170 վարորդ: ՃՈ 25 աշխատակից տուգանվել և 5-ը հեռացվել է աշխատանքից լիազորությունները չարաշահելու պատճառով. «Անգամ տուգանել ենք ՃՈ մեքենայով խախտում անելու համար»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |