«Հրազդանը» պատրաստվում է Հայաստան-Իտալիա հանդիպմանը 5 ապրիլի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երկու տարի անց «Հրազդան» մարզադաշտում կրկին իրականացվում են շինարարական աշխատանքներ: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հավաքականի հաջող ելույթից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կրկին հանդիպումներ անցկացել «Հրազդանում»: Վերջին անգամ պաշտոնական հանդիպում այս ստադիոնում Հայաստանի հավաքականն անցկացրել է 2008 թվականին` 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Թուրքիայի ընտրանու հետ: 2008 թվականին իրականացրած տեղային վերանորոգման, ջրահեռացման, ջրամեկուսացման, խոտածածկի վերականգնման և այլ աշխատանքների արդյունքում ստադիոնը պետք է համապատասխաներ ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված միջազգային չափանիշներին: Հայաստանի առաջնությունում «Հրազդանում» իրենց տնային հանդիպումներն են անցկացնում «Ուլիսն» ու «Արարատը»: Ստադիոնը վերանորոգումը վերսկսվել է այս տարվա մարտից: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով, վերանորոգվում են հանդերձարանները, մայիսի 5-ից հետո կփոխվի խոտածածկը, իսկ մինչև օգոստոսի 1-ը պատրաստ կլինի ստադիոնի լուսավորությունը: Ամեն ինչ կարվի նաև, որ մինչև Իտալիայի հետ հանդիպումը, որը կայանալու է 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հոկտեմբերի 12-ին, տեղադրվի նաև նոր լուսատախտակ: Սակայն մինչ այդ ստադիոնի նոր հնարավորությունները կփորձարկվեն Հայաստան-Ղազախստան ընկերական խաղում, որը տեղի կունենա այս տարվա օգոստոսին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |