B խմբի հետնապահների մրցավեճի առաջին կեսում Մալթան 1:0 հաշվով հաղթում է Հայաստանին 7 հունիսի 2013 - 20:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ընդունել է Մալթային: Ընտրական B խմբի հետնապահների մրցավեճում առայժմ նվազագույն հաշվով հաղթում է Մալթան: Թեև առաջին իսկ րոպեներից հիմանականում հայ ֆուտբոլիստներն էին գրոհում, բայց արդեն 8-րդ րոպեին Միխալ Միֆսուդը օգտվեց պաշտպանների սխալից ու գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը: Բաց թողած գոլից հետո էլ Վարդան Մինասյանի սաները շարունակեցին տիրել տարածքային նախաձեռնությանը, բայց ոչ մի կերպ չէին կարողանում վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հայաստանի հավաքականի պաշտպանությունը շարունակում էր ճեղքել թույլ տալ, Միֆսուդը հեշտությամբ շրջանցում էր մի քանի հայ պաշտպանների: Արդեն խաղակեսի միջնամասում Մալթան կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց հարմար դիրքում հայտնված Կլիտոն Ֆաիլան գլխով բարձր հարվածեց: Հայերն անընդհատ մոտենում էին մրցակցի դարպասին, բայց կատարել վերջին հարվածը չէր ստացվում: Տուգանայինում նրանց նկատմամբ խսիտ հսկողություն էր իրականացվում, այդ պատճառով էլ փորձեցին հեռահար հարվածներով անակնկալի բերել մրցակցին: Ամենավտանգավորը Էդգար Մանուչարյանի հարվածն էր, բայց դարպասապահ Ջասթին Հաբերին հաջողվեց գնդակը դուրս բերել անկյունային: Այնուհետև հայ ֆուտբոլիստները գեղեցիկ խաղարկեցին տուգանայինը, բայց Դավիթ Մանոյանի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանի հարվածը փակեց պաշտպանը: Հետո արդեն Կառլեն Մրտչյանն էր հարմար դիրքում հայտնվել, բայց նրա գլխով հարվածն ընթացավ աննշան շեղությամբ: Առաջին կեսում Հայաստանի ընտրանուն այդպես էլ չհաջողվեց խփել պատասխան գնդակը, բայց առջևում դեռ 45 րոպե կա և նրանք կարող են խաղի ընթացքը փոխել իրենց օգտին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արամ Ա–ն Հռոմի պապի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հարցը Քննարկվել է նաև ԼՂ հայության վերադարձը իր պապենական հողերը՝ միջազգային երաշխավորությամբ ԱԺ–ն ընդունել է 2023–ի պետբյուջեի կատարողականը Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը «Ապրելու երկիրը» պահանջում է բացահայտել ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառողներին Կուսակցությունը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառումը Գերագույն հոգևոր խորհուրդ․ Խստիվ դատապարտում ենք խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի քայլերը Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից |