Հայաստանի հավաքականը Ալբանիա կմեկնի օգոստոսի 13-ին

Հայաստանի հավաքականը Ալբանիա կմեկնի օգոստոսի 13-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:

Թիմը կհանգրվանի Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը երեկոյան ֆուտբոլիստները Կանցկացնեն առաջին մարզումը:

Մարզումներ կլինեն նաև օգոստոսի 11-ին և 12-ին: Մեկ օր անց հայկական պատվիրակությունը կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն:

14  Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը
21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---