Հրապարակվել է Աբովյանում կայանալիք ֆուտբոլային առաջնությանը Հայաստանի կանանց հավաքականի կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ազգային ընտրանու մարզչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցանկը, ովքեր կնախապատրաստվեն մայիսի 12-ից 16-ը Աբովյանում կայանալիք միջազգային ընկերական մրցաշարին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է կանանց հավաքականի մարզիչը, երկու առանցքային մարզիկներ` թիմի կապիտան Գայանե Կոստանյանը, ինչպես նաեւ Քրիստինե Ալեքսանյանը թիմին կմիանան առաջնությունից անմիջապես առաջ:



Հանդիպումները սպասարկելու են չորս մրցավար` երկու գլխավոր, երկու եզրային. գլխավոր մրցավարներ` Էլենի Կիրիու (Հունաստան), Կարոլինա Ռադզիկ-Յոհան (Լեհաստան), եզրային մրցավարներ` Պանայոտա Կուցումպու (Հունաստան), Կինգա Սենյուկ (Լեհաստան):



Հայաստանի ազգային հավաքական հրավիրված խաղացողների ընդլայնված ցանկը`



Դարպասապահներ`



Կարապետյան Աննա («Քոլեջ»)

Ներսիսյան Անի («Բանանց»)



Պաշտպաններ`



Խաչատրյան Արմինե («Բանանց»)

Թորգոմյան Մարիամ («Բանանց»)

Սայադյան Սյուզաննա («Քոլեջ»)

Թադեւոսյան Արմինե («Քոլեջ»)

Ղուկասյան Անի («Ֆուրման»)

Շահինյան Սոնա («Բանանց»)

Խաչատրյան Ալիսա («Քոլեջ»)



Կիսապաշտպաններ`



Կարապետյան Մարինե («Քոլեջ»)

Մանգասարյան Քրիստինե («Բանանց»)

Կարապետյան Լիլիթ («Բանանց»)

Հովհաննիսյան Լուսինե («Քոլեջ»)

Խանզադյան Վարդինե (««Բանանց»)

Պետրոսյան Աննա («Քոլեջ»)

Հակոբյան Քրիստինե («Բանանց»)



Հարձակվողներ`



Դավթյան Էլեոնորա («Ֆուրման»)

Ստեփանյան Մարիամ («Բանանց»)

Ալեքսանյան Քրիստինե («Հոմենմեն», Լիբանան)

Կոստանյան Գայանե («Հոմենմեն», Լիբանան)

Եփրեմյան Հռիփսիմե («Քոլեջ»)



Հանդիպումների օրացույցը`



12.04.05 Էստոնիա - Հայաստան

14.05.09 Ղազախստան - Էստոնիա

16.05.09 Հայաստան - Ղազախստան



Հանդիպումները կմեկնարկեն երեւանյան ժամանակով ժամը 16:00-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---