Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնության թիմային ստուգարքում Հայաստանը նահանջել է` զբաղեցնելով 20-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայ ձյուդոիստներ Հայկ Ալեքսանյանը (66կգ ք/կ), Մհեր Հայրապետյանը (73 կգ ք/կ) եւ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ)Եվրոպայի ձյուդոյի պատանեկան առաջնության երկրորդ օրը անհաջող ելույթ ունեցան: Ալեքսանյանն առաջին մենամարտում հաղթեց շվեդացի Թոմմի Մաքիասին, սակայն երկրորդ մենամարտում զիջեց Վրաստանի ներկայացուցիչ` Իրակլի Լոմիձեին: Իսկ Մհեր Հայրապետյանը պարտվեց առաջին իսկ մենամարտում:



Այսպիսով, ՀՀ 7 ներկայացուցիչներից հինգն անհաջող հանդես եկան եւ միայն Դավիթ Ղազարյանին հաջողվեց բրոնզե մեդալ բերել Հայաստանի հավաքականին:



Հունիսի 28-ին հանդես կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչ Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ):



Մրցումների երկրորդ օրվա արդյունքներով Հայաստանի հավաքականը թիմային ստուգարքում 20-21 տեղերն է կիսում Բելգիայի հավաքականի հետ:



7 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը, 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալներով երկրորդ տեղում է Ուկրաինայի հավաքականը, 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջատարների եռյակը եզրափակում են ֆրանսիացիները:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---