Մայիսի 17-18-ին Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաք

Մայիսի 17-18-ին Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաք

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին և 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի և հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Մոնտենեգրոյի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահ` Ստեփան Ղազարյան («Բանանց»):

Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան («Միկա») և Վալերի Ալեքսանյան («Ուլիս»):

Կիսապաշտպաններ` Զավեն Բադոյան («Իմպուլս»), Արտակ Դաշյան («Բանանց»), և Արտակ Գրիգորյան («Ուլիս»):

Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան և Մարկոս Պիզելլի («Փյունիկ»):

Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն իր հերթին հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ` Կարեն Իսրայելյան, Արսեն Պետրոսյան («Փյունիկ»):

Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Գրիշա Խաչատրյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»):

Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան, Արթուր Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան և Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»):

Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ») և Գևորգ Կարապետյան («Արարատ»):

Մայիսի 17-ին հավաքականներից յուրաքանչյուրը մեկական մարզում կունենա, իսկ մայիսի 18-ին տեղի կունենա երկկողմանի խաղ, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին
Նա նշել է, որ մարզչական խորհրդի որոշումն ապօրինի է և ոչ պրոֆեսիոնալ
10 լավագույն մարզիկը 5 մլն-ական դրամով կպարգևատրվեն
Փաշինյանը նշել է, որ սպորտի զարգացումն երկրում տնտեսության զարգացման լավագույն նշանն է