«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» առաջնության հաղթող է դարձել Հարություն Հովակիմյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Հունիսի 24-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ «Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» շախմատի առաջնությունը: Երկրորդ անգամ անցկացվող այս առաջնությունը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և շախմատի տան հետ համատեղ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում առաջնության կազմակերպիչներից Զարուհի Բաթոյանն ասաց, որ առաջնության նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար պայմաններ ստեղծելն է: «Մենք շատ ուրախ ենք, որ մասնակցում են և' պատանի շախմատիստներ, և' լրագրողներ, և' հաշմանդամություն ունեցող մարդիկ: Շատ հաճելի է, որ երկրորդ տարին անընդմեջ մեզ հետ է հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հունիսի 25-ին սեանս կանցկացնի մասնակիցների հետ»,- ասաց Բաթոյանը: Առաջնությունն անցավ շվեյցարական համակարգով և արագ շախմատի կանոններով: Հաղթող դարձավ Հարություն Հովակիմյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Սերոբ Ղազարյանը, իսկ երրորդը` Նորայր Շողիկյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |