Երևանում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց մրցաշարը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում Orange Tennis-ի կորտերում մեկնարկել է ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի Futures կանանց միջազգային մրցաշարը: Մրցանակային հիմնադրամը կազմում է 9 մլն դրամ (25 հազար դոլար): Հոկտեմբերի 1-2-ին տեղի ունեցան մրցաշարի նախնական հանդիպումները, իսկ հոկտեմբերի 3-ից մեկնարկում են հիմնական փուլի հանդիպումները: Մրցաշարին մասնակցում է 200 թենիսիստուհի, այդ թվում նաև աշխարհի 130-րդ ռակետ Լեսյա Ցուրենկոն (Ուկրաինա), որը երևանյան Futures-ում առաջին համարն է: Հայ թենիսիստուհիներից մասնակցում են Հայաստանի հավաքականի առաջին համար Անի Ամիրաղյանը, ինչպես նաև Օֆելյա Պողոսյանն ու Նունե Խաչատրյանը, Աննա Մովսիսյանը բաց կթողնի մրցաշարը վնասվածքի պատճառով: «ՎիվաՍել- ՄՏՍ-ի գավաթի խաղարկությունից հետո հոկտեմբերի 10-16 տեղի կունենա Play City Cup մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կկազմի 10 հազար դոլար: Հանդիպումներին կմասնակցեն Թենիսի միջազգային ֆեդերացիայի մրցավարներ, գլխավոր մրցավարը կլինի Վլադիմիր Էրգը: Իսկ նոյեմբերին Հայաստանի թենիսի ֆեդերացիան մրցաշար է կազմակերպում լրագրողների շրջանոմ՝ կմասնակցեն տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |