Վարդան Մինասյան. Ռոման Բերեզովսկուն հեռացնելը դարձավ Իռլանդիայի հավաքականին պարտվելու պատճառը 14 հոկտեմբերի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հենց Ռոման Բերեզովսկու հեռացումը պատճառ է դարձել Իռլանդիայի հավաքականին պարտվելու համար: «Մինչև Բերեզովսկուն հեռացնելը մեր տղաներն այնպես էին խաղում, ինչպես մենք էինք պլանավորել: Առաջին 25 րոպեն մենք հսկայական առավելություն ունեինք գնդակին տիրապետելու առումով, բայց այդ կարմիր քարտն ամեն ինչ փոխեց»,- Մինասյանի խոսքերը հաղորդում է lifesports.ru-ն: Մարզիչը նշել է, որ կարևոր չէ, թե խաղացել է արդյոք Բերեզովսկին ձեռքով, քանի որ ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ձեռքով խաղ Իռլանդիայի հավաքականի հարձակվողի կողմից. «Չեմ կարծում, որ վերախաղարկում կլինի: Բայց ամեն դեպքում այս թեմայով մեծ արձագանք կլինի, որն արդեն ինչ-որ բան արժե»,- նշել է նա: ՈՒԵՖԱ-ն պատրաստ է քննարկել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նամակը, որը պահանջել է հետաքննություն անցկացնել խաղի մրցավարական սխալների առիթով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանն էապես չի փոխվի Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ |