Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանել է իր 3-րդ ռեկորդը![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս և Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը իր երրորդ ռեկորդն է սահմանել: Նա 19 րոպե 20 վայրկյանում 670 անգամ պտտվել է մարզաձողի վրա` բռնվելով երկու ձեռքով: Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարզիկն է, որը երեք անգամ Գինեսի ռեկորդակիր է դարձել: 2009թ. հուլիսի 21-ին նա 10 րոպեում 350 պտույտ կատարեց մարզաձողի վրա: Այնուհետև 2010թ. նոյեմբերի 13-ին 76 պտույտ մարզաձողի վրա կատարեց ձախ ձեռքով: Ռեկորդը սահմանելուց հետո Ֆահրադյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ իրեն հաջողվել է մոտ 580-590 պտույտ կատարել: «Ես ուզում էի գերազանցել իմ առաջին ռեկորդը, և դա ինձ հաջողվեց»,- ասել է նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |