Ս. Օհանյան. Ղարաբաղը պետք է դառնա բանակցությունների կողմ24 փետրվարի 2006 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակացություններին: Հակառակ դեպքում, որոշակի համաձայնությունների հասնելու դեպքում, ղարաբաղյան կողմի հետ ամեն բան ստիպված կլինենք սկսել զրոյից: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ- լեյտենանատ Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով, եթե Ադրբեջանը ցանկանա կարգավորել հարցը ռազմական եղանակով, ապա ղարաբաղյան կողմը ի վիճակի է կազմակերպել պաշտպանությունը, ձեռնարկել հակագրոհ եւ կանխող հարվածներ հասցնել: Ըստ որում, Օհանյանը ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հակամարտության կարգավորման խաղաղ եղանակի օգտին: «Լեռնային Ղարաբաղը, դե-ֆակտո, լուծել է իր հարցը, սակայն դա ճիշտ կլիներ հաստատել բանակցային գործընթացում»,- ասել է Սեյրան Օհանյանը, նշելով, որ 18 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը եւ դրան հաջորդած Արցախի ժողովրդի ազգային- ազատագրական պայքարը բերեցին անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծմանը, հայտնում է Ռեգնում գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |