Չեղյալ է հայտարվել Հրանտ Դինկի 6 ամսվա պայմանական ազատազրկման դատավճիռը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինկը դատապարտվել էր 6 ամսվա պայմանական ազատազրկման: Հայազգի լրագրողը հուլիսին դատապարտվել էր իր հոդվածներում «թուրքերի ազգային ինքնությունը վիրավորելու» համար: Թուրքիայի քրեական օրենսգրքի այդ հոդվածը Եվրամիության պաշտոնյաները համարում են անհամատեղելի` արտահայտության ազատության եվրոպական չափանիշներին: Դինկը գրել էր, որ «թուրքերի նկատմամբ հայերի թշնամությունը թունավոր ազդեցություն է գործում հայերի արյան վրա»: Թուրքական դատարանը եզրակացրել էր, որ հեղինակը նկատի ուներ, որ թուրքերի արյունը թունավոր է: Վճռաբեկ դատարանը գտել է, որ Դինքի մեղադրանքը հիմնված է «սխալ գնահատականի» վրա: «Կա ուրիշ մի դատավարություն, որը պետք է սկսվի մայիսի 16-ին Ստամբուլում: Մեղադրանքը` մամուլում արված արտահայտություններով Թուրքիայի դատական վարչակազմի վրա ճնշում բանեցնելու փորձն է»,- ասել է Հրանտ Դինկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---