Հայաստանը եւ Իրանը ձգտում են համակողմանի քաղաքական երկխոսության զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայ եւ պարսիկ ժողովրդների մշակութապատմական բազմադարյա կապերը եւ երկու երկրների շահերի ընդհանրությունը հաստատուն հիմք են ստեղծում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Մանուչեհր Մոթթակիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Թեհրանում: Հանդիպմանը ընդգծվել է երկու երկրների ձգտումը բարձր եւ բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության համակողմանի զարգացման ձգտումը: Լիակատար փոխըմբռնում է ձեռք բերվել նաեւ տնտեսական, հատկապես առեւտրի եւ փոխադարձ ներդրումների ոլորտում համագործակցության ձեւերի խորացման անհրաժեշտության մասին: Իրանական կողմը արտահայտվել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման օգտին, հաղորդում է «Իռնա» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---