Կործանված A320-ի օդաչուն ցանկացել է «պատմության մեջ մտնել»28 մարտի 2015 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կործանված A320-ի օդանավի երկրորդ օդաչուի նախկին ընկերուհին հայտնել է, որ «Լյուբիցը ցանկանում էր պատմության մեջ մտնել՝ փոխելով համակարգը»: Գերմանական Bild թերթին Անդրեաս Լյուբիցի նախկին ընկերուհին պատմել է, որ նա մտադիր էր մի այնպիսի բան անել, որ «իրեն հիշեն»: «Երբ ես իմացա աղետի մասին, ուղեղումս անընդհատ պտտվում էր նրա այդ արտահայտությունը. Մի օր ես այնպիսի բան կանեմ, որը կփոխի համակարգը, բոլորը կիմանան իմ անունն ու կհիշեն ինձ»,-ասել է 26-ամյա Մարիան (անունը փոխված է): «Այն ժամանակ ես դրան նշանակություն չտվեցի, բայց հիմա կարևորում եմ»,-ասել է աղջիկը: Ըստ նրա, Լյուբիցը մարդամոտ չէր և գաղտնապահ էր, հայտնում է Ռոսբալտը: Ինչպես գրում է The Telegraph-ը, աղետից որոշ ժամանակ առաջ օդաչուն հեռացել էր ընկերուհուց, հետո փորձել էր վերադարձնել նրան՝ նվիրելով Audi ավտոմեքենա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երկրորդ օդաչուն թաքցնում էր Lufthansa ընկերությունից առողջական խնդիրները: Նրա տանը հայտնաբերվել է ողբերգության օրվա համար տրված հիվանդության թերթիկը, որի համաձայն նա չպետք է աշխատանքի գնար, և «բժշկական բովանդակության այլ փաստաթղթեր», որոնք մատնանշում էին, որ Լյուբիցն անառողջ էր: Germanwings ավիաընկերության Airbus А-320 ինքնաթիռը կործանվեց ֆրանսիական Ալպերում: Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը 150 ուղևոր ուներ: Ուղևորների մեծ մասը գերմանացիներ ու իսպանացիներ էին, եղել են նաև ԱՄՆ, Ավստրալիայի, Արգենտինայի, Իրանի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Իսրայելի, Դանիայի, Նիդերլանդների ու Բելգիայի քաղաքացիներ: Germanwings-ի ինքնաթիռի կործանումը մարտի 24-ին տեղի է ունեցել ինքնաթիռի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցի մեղքով: Նա, մենակ մնալով օդաչուների խցիկում, երբ հրամանատարը դուրս է եկել, փակել է դուռը, որպեսզի նա չկարողանա վերադառնալ: Փակվելով խցիկում Լյուբիցը սկսել է նվազեցնել բարձրությունը, արդյունքում ինքնաթիռը կործանվել է, 150 ուղևորները՝ մահացել: «Սև արկղից ստացված ձայնագրության մեջ լսվում են դուռը կոտրելու փորձերի ձայներ, կարգավարի ձայնը, ինչպես նաև ինքնաթիռի համակարգերի զգուշացումները հնարավոր բախման մասին: Երկրորդ օդաչուն ոչինչ չի պատասխանել, սակայն նրա նորմալ շնչառությունը լսելի է ընդհուպ մինչև աղետի պահը: Ռոբենը հավելել է նաև, որ կործանված ինքնաթիռի ուղևորները մինչև վերջին պահը չեն գիտակցել, թե ինչ է կատարվում: «Բղավոցներ լսվում են միայն կործանումից անմիջապես առաջ, ամենավերջին վայրկյաններին»,-ասել է Մարսելի դատախազը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |