IRNA. ԻՊ ղեկավարը վիրավորվել է, նրա 3 տեղակալը՝ սպանվել12 հոկտեմբերի 2015 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան օդուժն ավիահարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավտոշարասյանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Ռմբակոծության հետևանքով սպանվել են ալ-Բաղդադիի երեք տեղակալը՝ ալ-Շիշանին, ալ-Սուրին և ալ-Կարբուլին։ Խմբավորման ղեկավարը վիրավոր է: Ալ-Շիշանին պատասխանատու էր ԻՊ-ի կառույցի քարոզչության համար, իսկ ալ-Կարբուլին համարվում էր ահաբեկչական խմբավորումների ամենալավ հրամանատարներից մեկը, աղբյուրին հղումով գրում է tert.am-ը: Հոկտեմբերի 11-ին իրաքցի զինվորականները հայտարարել էին, թե ավիահարվածներ են հասցրել Քարբալա քաղաքի մոտակայքով անցնող ավտոշարասյանը, որով երթևեկել է ալ-Բաղդադին։ Այնուհետ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը չի եղել ավտոշարասյան մեջ, որը հարձակման է ենթարկվել Իրաքի ավիացիայի կողմից։ Իրաքյան Քարբալա քաղաքը տեղակայված է Սիրիայի սահմանից ոչ հեռու։ 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |