PEN-CLUB-ը Թուրքիայի իշանություններին ուղղված նամակ է նախապատրաստել` ի պաշտպանություն Հրանտ Դինկի

PanARMENIAN.Net - Միջազգային PEN-CLUB-ը նամակ է նախապատսարստել` հղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանին եւ արտգործնախարար Աբդուլահ Գյուլին «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինկին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով հետապնդելու կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Դինկը հայտնի է որպես հայկական հարցերի շուրջ գրող հրապարակախոս:



«Մենք գիտենք, որ նա դատապարտվել է վեց ամիս պայմանական բանտարկության իր թերթում հայկական սփյուռքի մասին հոդվածում «թուրք ազգին վիրավորելու» մեղադրանքով: Դա միայն նրան հետապնդելու դեպքերից մեկն է վերջին ամսիների ընթացքում: Մենք անհանգստացած ենք, որ Հրանտ Դինկը հանդիսանում է բազմաթիվ գրողներից, լրագրողներից եւ հրապարակախոսներից մեկը, ովքեր շարունակում են կանգնել դատարանի առջեւ ՔՕ 301-րդ հոդվածով` որը խախտում է խոսքի եւ արտահայտությունների ազատությունը: Այդ պատճառով, ես խնդրում եմ Ձեզ ավարտել նրա դեմ ուղղված գործը եւ ամբողջությամբ վերանայել թուրքական օրենսդրությունը` խոսքի ազատությունն օգտագործած պրոֆեսիոնալ գրողների համար բանտարկություն նախատեսող օրենքները փոխելու նպատակով»,- ասվում է նամակում: Նամակը ստորագրածների շարքում է նաեւ 2006 թվականին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---