Հռոմի Պապին Ստամբուլում դիմավորելու են երկրորդ կարգով

PanARMENIAN.Net - Հռոմի Պապին Ստամբուլում դիմավորելու են ավելի ցածր մակադրակով, քան ծրագրվում էր: Պապը պնդում է, որ Կոստանդնուպոլսի Պատրիարքարան կուղեվորվի հույն պատրիարք Բարդուղեմիոսի ավտոմեքենայով: Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը դրան վերաբերվեց դիմավորման կարգը առաջինից երկրորդ իջեցնելով, որը նշանակում է հրավառության 21 համազարկի բացկայություն եւ պատվո պահակախմբի փոքրաթիվ քանակություն: Բենեդիկտ XVI-ը կիջեւանի Վատիկանի դեսպանատանը, այլ ոչ թե Glass House-ում, որը սովորաբար տրամադրվում է արտասահմանյան հյուրերին, գրում է Hurriyet-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---