Վարուժան Ավետիսյան. Փաշինյանը փորձել է շարժումը իր անձնական, կուսակցական շահերին ծառայեցնել23 հուլիսի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քննադատել է հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ծավալված իրադարձություններում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանի դերակատարությունը:«Ճիշտ բան չի արել պարոն Փաշինյանը, փորձել է փաստորեն, առանց երկմտելու կարող եմ ասել, որ փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար, ինչը դատապարտելի երևույթ է: Հուսով եմ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց», - ասել է նա «Հրապարակի» հետ զրույցում: Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Բախումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի՝ հատվածից հեռանալուց հետո, և դադարել, երբ պատգամավորը վերադարձել ու բանակցություններ էր վարել ցուցարարների, ոստիկանների ու «Սասնա ծռերի» հետ: Հաջորդ օրը՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հայտարարել է, որ ընթացող բողոքի ակցիան ղեկավարելու կամ կոորդինացնելու որևէ հավակնություն չունի ու ինչպես նախկինում, այդպես էլ այժմ պնդում է ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը: «Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության իրականացմանը, ուրեմն սրանից հետո Խորենացի փողոցում կլինեմ այն դեպքում, երբ ցուցարարները դրա անհրաժեշտությունը տեսնեն... երեկվա իրադարձություններից և դրան հաջորդած մեկնաբանություններից հետո ես կոնկրետ ինձ համար, մեզ համար անելիք չեմ տեսնում», - ասել է նա: Հուլիսի 22-ին նա հայտարարել է, որ կմիանա Խորենացի փողոցում ժողովրդին, ու երեկոյան ժամը 20:00-ին ելույթով է հանդես եկել ժողովրդի առաջ, որում ասել է, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն ու պատրաստ է ստանձնել խաղաղ ցույցերի կազմակերպման ընթացքը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ |