Ջեմալ փաշայի թոռը Թուրքիայում ազատազրկվել է14 փետրվարի 2017 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ հրապարակախոս, լրագրող Հասան Ջեմալը Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 22 դատարանի որոշմամբ դատապարտվել է 1 տարի և 3 ամսվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ, Arti49-ի վրա հղումով գրում է Yerkir.am-ը: «Ես 47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ գրած հոդվածների կամ գրքերի համար առաջին անգամ է, որ նման հարցով եմ մեղադրվում: Ես երբեք չեմ աջակցել ահաբեկչությանը և չեմ եղել դրա քարոզչության գործիքը: Ես միշտ աջակցել եմ խաղաղությանը: Լրագրությունը հանցանք չէ: Այնտեղ, որտեղ լրագրությունը հանցանք է, օրենք, ազատություն և ժողովրդավարություն չկա»,- հայտարարել է Հասան Ջեմալը դատարանում: 2016-ի հուլիսի 11-ին «Ֆեհման Հուսեյին» վերնագրով հոդվածի համար նրա դեմ դատական գործ էր հարուցվել՝ ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով: Հասան Ջեմալը նաև «1915. Հայոց ցեղասպանությունը» գրքի հեղինակն է: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ նա հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |