Վենետիկը կսահմանափակի զբոսաշրջիկների մուտքը. Քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին28 ապրիլի 2017 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի իշխանությունները հատուկ սարքեր կտեղադրեն զբոսաշրջիկների հաշվառման համար, որոնք ամեն օր այցելում են այդ քաղաք, որը ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Որոշումը կայացրել է Վենետիկի վարչական գործադիր մարմինը՝ ջունտան: Եթե Իտալիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն հավանություն տան, ապա շատ շուտով այն ռազմավարական կետերում, որոնցով քաղաք է մտնում զբոսաշրջիկների հիմնական հոսքը, ավտոմատ հաշվիչներ կտեղադրվեն: Խոսքն այն մասին է, որ ստացված տվյալների հիման վրա սահմանափակվի հին քաղաք այցելող զբոսաշրջիկների քանակը: Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն ասել է լրագրողներին, որ հարկավոր է այնպես կանոնակարգել զբոսաշրջային հոսքերը, որպեսզի դրանք համատեղելի լինեն այնտեղ բնակվող մարդկանց առօրյա կյանքի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա խոստացել է միջազգային քարոզարշավ սկսել՝ բացատրելու համար զբոսաշրջիկներին, որ քաղաքը չի դիմանում այցելուների հոսքին: 2016-ի մարտին Զատկին Վենետիկ է այցելել միանգամից մոտ 300.000 մարդ, մինչդեռ քաղաքի բնակչությունն ընդամենը 270.000 է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |