Բուլղարիայի Եկեղեցական Սինոդն առաջին անգամ Ցեղասպանություն անվանեց 1915 թվականի իրադարձությունները

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդը ցավակցական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության կապակցությամբ: Սա առաջին անգամն է, որ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդի կողմից ընդունված փաստաթղթում Հայոց Եղեռնին վերաբերող փաստաթղթում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը: «Բուլղար ժողովուրդն ու եկեղեցին ոչ քիչ տանջանք ու հալածանք են ապրել հինգդարյա օսմանյան լծի ներքո: Այս ամենը ցույց է տալիս երկու քրիստոնյա ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը: Բուլղարիայում ապրում են շուրջ 70 000 հայեր, որոնք հանդիսանում են Բուլղարիայում եղբայրական ընդունելություն գտած տուժվածների ժառանգները: Հավերժ լինի բազմաթիվ զոհերի հիշատակը, որոնք տուժեցին թուրքերի սրից», ասվում է ուղերձում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---