ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի Ղարաբաղ այցելության հետ կապված հարցն ընդգրկվել է օրակարգում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կքննարկի Ղարաբաղի գծով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսթոնի տարածաշրջան կատարելիք այցի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:



«Ղարաբաղի գծով ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելության հետ կապված հարցն ընդգրկվել է օրակարգում»,-ասել է Հարությունյանը: Նրա խոսքերով, այցի հնարավոր ժամկետները կքննարկվեն հանձնաժողովի նախագահ, լորդ Ռասսել Ջոնսթոնի հետ:



Հարությունյանն անդրադարձել է նաեւ մշակութային ժառանգության հարցերով ԵԽԽՎ զեկուցող Էդվարդ Օ'Հարայի այցելության հարցին: «Այդ այցը հետաձգվել է մի քանի անգամ: Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների հարուցման հարցն արդեն իսկ արծարծվել է ԵԽ Գլխավոր քարտուղարի եւ ԵԽԽՎ նախագահի առջեւ»,-ասել է Հարությունյանը` հավելելով, որ այցելության հնարավորության հարցը քննարկվում է ԵԽԽՎ մշակութային ժառանգության գծով ենթակոմիտեում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---