Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ՅՈՒՆԷՍԿՕ-ին դատապարտել մշակութային ահաբեկչությունը հայկական հուշարձանների հանդեպ23 ապրիլի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուրայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի եւ ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջեւ 2008-2009թթ. համար համագործակցության ազգային ծրագրավորման փաստաթղթի շրջանակներում նախատեսված կրթության, մշակույթի եւ տեղեկատվության ու հեռահաղորդակցության ոլորտներում կոնկրետ գործողությունների հետ կապված հարցեր: Է. Նալբանդյանը կրկին անգամ ՅՈՒՆԷՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության գործում ՅՈՒՆԷՍԿՕ-ի միջնորդությունն ու աջակցությունն ապահովելու անհրաժեշտության վրա` մասնավորապես խորը մտահոգություն հայտնելով Նախիջեւանում Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի միտումնավոր ոչնչացման փաստի կապակցությամբ եւ կրկին անգամ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ջուղայի հայկական հուշարձանների դեմ մշակութային ահաբեկչությունը դատապարտելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |