Ադրբեջանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել28 փետրվարի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Haqqin.az-ը: Վարակվածն Իրանից Ադրբեջան ժամանած ՌԴ քաղաքացի է: Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բաժանմունք: Թեստերն ու հետազոտությունները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Հիվանդի վիճակը կայուն է: Նշվում է, որ կլինիկան ապահովված է հատուկ սարքավորումներով համապատասխան բուժում կատարելու և վարակի տարածումը թույլ չտալու համար: Միջոցներ են ձեռնարկվում հիվանդի հետ շփվածներին հայտնաբերելու ուղղությամբ: Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ ՀՀ-ն սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։ Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |