ՀՀ ԱԳՆ. Հայ եւ թուրք դիվանագետների միջեւ ոչ մի հանդիպումներ չեն անցկացվում

PanARMENIAN.Net - Ներկա պահին հայ եւ թուրք դիվանագետների միջեւ ոչ մի հանդիպումներ չեն անցկացվում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, այդ մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:



CNN-Turk հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Աբդուլլահ Գյուլի երեւանյան այցից հետո Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները շարունակվում են:



«Թուրքիան մտադրված է այդ բանակցություններում արդյունքի հասնել նախքան ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Հայկական կողմի պահանջով դիվանագիտական հանդիպումները գաղտնի են մնում: Բայց հայտնի է, որ հանդիպումները սկսվել են 2009թ. հունվարի 5-ից եւ կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով»,- հաղորդում է թուրքական հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---