Եվրամիությունում տեղյակ են հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին

PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) նախաձեռնությամբ եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել պրոֆեսոր Ռուբեն Գալիչյանի «Պատմության հորինումը» գրքի շնորհանդեսը: Պրոֆեսորի գրքում ներկայացվել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը: Ռուբեն Գալիչյանը քարտեզագրության բնագավառի փորձագետ է եւ բազմաթիվ հետազոտություններ է կատարել Ադրբեջանի տարածքում հայկական մշակույթի ոչնչացման վերաբերյալ:



Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման առավել հայտնի օրինակ է 2004 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները, երբ ադրբեջանցիները ոչնչացրել էին Ջուլֆայում (Նախիջեւանում) շուրջ 4000 խաչքար:



Գրքի շնորհանդեսի ընթացքում Եվրահանձնաժողովի անդամները նշել են, որ իրենք տեղյակ են այդ խնդիրներին: Շնորհանդեսի մասնակիցները նաեւ բարձրացրել են ղարաբաղյան հակամարտության գոտում վստահության միջոցների ստեղծման հարցը: Մենք ուրախ ենք, որ Եվրահանձնաժողովի անդամներն իրազեկ են հայկական մշակույթի պատմական ժառանգության նկատմամբ ոտնձգությունների մասին: Եվրահանձնաժողովը, ըստ երեւույթին, հասկանում է, որ Հայաստանը բացասական է ընկալում իր հարեւանի` Ադրբեջանի քաղաքականությունը, որը ցանկանում է պատերազմ եւ խրախուսում է ատելությունը», - հայտարարել է EAFJD-ի նախագահ Հիլդա Չոբոյանը:
 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը