Մայնի Ֆրանկֆուրտում կքննարկեն Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման գործում Գերմանիայի դերը

PanARMENIAN.Net - Այսօր Մայնի Ֆրանկֆուրտում տեղի կունենա «Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների բռնագաղթն ու կոտորածը եւ Գերմանիայի դերը» թեմայով միջոցառում, որի կազմակերպիչը «Թուրքիայի ժողովրդական տունը» միությունն է:



Միջոցառումների ընթացքում թուրք պատմաբան, սոցիոլոգ եւ հրապարակախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամը կներկայացնի «Հայերի բռնագաղթի ու կոտորածի մասին Օսմանյան փաստագրությունը» թեմայով զեկույցը:



Գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգն Գուստն իր հերթին զեկույց կներկայացնի «Հայ ժողովրդի կոտորածում Գերմանիայի դերը» թեմայով զեկույցը:



Միջոցառմանը ներկա կլինի միջմշակութային հարցերով ֆրանկֆուրտյան ծառայության նախագահ Հելգա Նագելը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---