Ծաղկաձորում կայանալիք խորհրդաժողովը կկրի գիտակիրառական բնույթ

PanARMENIAN.Net - Հուլիսի 10-12-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Թյուրքական աշխարհ, Կովկաս եւ Իրան. Քաղաքակրթությունների փոխներգործության խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողով , որի կազմակերպիչներն են «Իրան եւ Կովկաս»միջազգային պարբերականը, (BRILL: Leiden-Boston), ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը, (ARMACAD) Ակադեմիական համագործակցության եւ օժանդակության հայկական ասոցիացիան, Իրանալեզու հանրույթների ուսումնասիրության միջազգային ընկերակցությունը (Նյու Յորքի համալսարան) եւ «Պարթեւ» հայ-թուրքմենական համագործակցության կենտրոնը, մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը:



Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն ոչ միայն գիտական, մշակութային ոլորտներին առնչվող հարցեր, այլեւ տարածաշրջանի խնդիրները: Խորհրդաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկելու լուծման իրենց տարբերակները:



Ասատրյանը նշել է, որ խորհրդաժողովին հրավիրվել էին նաեւ ադրբեջանցի փորձագետներ, որոնք սակայն հրաժարվեցին մասնկացել գիտաժողովին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---