Իտալական ասոցիացիան 14 կետ է ներկայացրել Կովկասում խաղաղության հաստատման համար 8 հոկտեմբերի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Ռոնդինե քաղաքի Rondine Cittadela della Pace ասոցիացիայի ներկայացուցիչները Հռոմում Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատում հանդիպել են Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ եւ նրան են ներկայացրել 14 կետից բաղկացած մի փաստաթուղթ, որտեղ առաջարկվում են Կովկասում մարդու իրավունքների, տնտեսական աճի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ գործողություններ ու կարճաժամկետ ծրագրեր: Կարապետյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ասոցիացիային հայ ուսանողների ընտրության հարցում, որոնք կարող են մասկանցել այդ նախաձեռնությանը: Ասոցիացիան 14 կետերը ներկայացրել է նաեւ Իտալիայում Վրաստանի դեսպան Կոնստանտին Գաբաշվիլուն: Երկու դեսպանները նշել են, որ կնպաստեն փաստաթղթի լայն տարածմանը Հայաստանում եւ Վրաստանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |