Թբիլիսիի մի շարք հասարակական կազմակերպություններ դեմ են Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը 8 հոկտեմբերի 2009 - 22:56 AMT PanARMENIAN.Net - «Մենք կողմ ենք հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն առանց այդ արձանագրությունների, քանի որ դրանք ամբողջությամբ նախապայմաններ են»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Համագործակցության հայկական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Օհանյանը: Նրա խոսքերով, սահմանը պետք է Թուրքիան բացեր, քանի որ նա էր այն միակողմանի կերպով փակել 1993թ.` խախատելով բոլոր միջազգային ակտերը: «Մենք դեմ ենք այդ Արձանագրությունների վավերացմանը, քանի որ դրանք զրկում են հայերին իրենց պատմական հողերի իրավունքից, քանի որ Հայաստանը արդեն դե-յուրե ճանաչում է Թուրքիայի սահմանները»,-ասել է Օհանյանը: Նա նաեւ հավելել է, որ եթե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեն, ապա իրենց կազմակերպությունը Վրաստանի Հայ ուսանողների միության եւ Վրաստանի հայ համայնքի հետ համատեղ մտադիր է բողոքի ցույցեր անցկացնել Վրաստանում ՀՀ դեսպանատան շենքի առջեւ` բողոքելով այդ Արձանագրությունների վավերացման դեմ, ինչպես նաեւ մտադիր է բաց նամակով դիմել Հայաստանի խորհրդարանին ու նախագահին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |