Արթուր Բաղդասարյան. «Արեւելյան գործընկերությունը» հնարավորությունների քաղաքականություն է29 հոկտեմբերի 2009 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Արեւելյան գործընկերությունը» հնարավորությունների քաղաքականություն է այդ նախագծի մասնակից երկրների համար: Այդ մասին, ելույթ ունենալով «Արեւելյան գործընկերություն. Կնշանավորի այն արդյո՞ք եվրաինտեգրման նոր փուլը» խորագրով համաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այս նախաձեռնությունը հանարվորություն է տալիս բարեփոխել մեր սոցիալական, հասարակական ինստիտուտները: «Արեւելյան գործընկերությունը» նոր խթան կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը: Կարեւոր է, որ այս գործընթացում կարող են ներառվել նաեւ Թուրքիան ու Ռուսաստանը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ի հետ առեւտրի ազատ գոտու մասին պայմանագրի կնքումը, վիզային ռեժիմի պարզեցումը, բարեփոխումներն մարդու իրավունքների ոլորտում կնպաստեն բարեփոխումների առաջխաղացմանը Հայաստանում: «Մեզ համար մեծապես կարեւորվում է ԵՄ-ի հետ ասոցիացված անդամության մասին համաձայնագիրը եւ այն փաստը, որ այդ նախաձեռնությունը հնարավորություն է տալիս համագործակցություն հաստատել ոչ միայն Եվրամիության, այլ նաեւ «Արեւելյան գործընկերության» առանձին մասնակիցների հետ»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |