Մոսկվայում կրկին մահափորձ է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ14 նոյեմբերի 2009 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Լյուբերցիի շրջանում զինված հարձակում է կատարվել Հայաստանի քաղաքացու դեմ, որը Մոսկվա էր եկել հարազատների մոտ: Տուժածը ծանր վիճակում ուժ է գտել իր մեջ տուն հասնելու համար, որտեղից էլ անհապաղ հոսպիտալացվել է: Այժմ նա գտնվում է թիվ 36 քաղաքային հիվանդանոցում: Հետազոտության ժամանակ բժիշկները հայտնաբերեցին, որ տուժածը դանակի ութը խոր վերք է ստացել մեջքին, որից չորսը` թոքերի ներթափանցող վերք, եւ գլխի երկու հրազենային վնասվածք: Ըստ հարազատների, տուժածը կարողացել է միայն բացատրել, որ Լյուբերցիում նրա վրա սլավոնական արտաքինով 3 մարդ է հարձակվել, ենթադրաբար ազգային հողի վրա: Վիրավորի վիճակը ծանր է, հաղորդում է Հայ-ռուսական երիտասարդական միության մամլո ծառայությունը: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |