Բրյուսելում կկայանան ԵՄ նախագահի` պատմության մեջ առաջին ընտրությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Եվրոպական միության երկրների առաջնորդները կընտրեն միացյալ Եվրոպայի պատմության մեջ առաջին նախագահին:



27 երկրների ներկայացուցիչների կարծիքները ղեկավարի պաշտոնի թեկնածությունների հաշվով բաժանվել են, ուստի սպասվում է, որ այդ հարցի քննարկումը կշարունակվի անգամ կեսգիշերից հետո:



Ավելի վաղ ֆավորիտ էր համարվում Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլէրը, սակայն Ֆրանսիան ու Գերմանիան հասկացրեցին, որ օժանդակելու են պակաս ակներեւ մի կերպարի` Բելգիայի վարչապետ Գերման վան Ռոմպեյին: Նախագահական պաշտոնի հավանական թեկնածուների ցուցակում ներգրավված են նաեւ Հոլանդիայի վարչապետ Յան-Պետեր Բալկենենդեն, Լատվիայի նախկին նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգը եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը:



ԵՄ նախագահի հետ միասին կընտրվի նաեւ համաեվրոպական ԱԳՆ ղեկավարը, որը, շատերի կարծիքով, առավել իրավասություններով է օժտված լինելու, քան նախագահը:



Եվրամիության վարչության կառույցում բարեփոխումը նախատեսված է Լիսսաբոնյան պայմանագրով, որն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ից, հաղորդում է BBC-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---