ՀԱՊԿ-ն եւ ՄԱԿ-ը համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին18 մարտի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին ՄԱԿ եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարներ Պան Գի Մունն ու Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում երկու կազմակերպությունների միջեւ համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: Քարտուղարությունների միջեւ համագործակցության մասին ստորագրված Հռչակագրի համաձայն Կազմակերպությունները մտադիր են զարգացնել գործընկերությունը հակամարտությունների կանխման եւ կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլ հարցերում միջազգային հանրության առջեւ առկա սպառնալիքների ոլորտում, ասվում է Հռչակագրի տեքստում: Հռչակագրում ասվում է, որ երկու Կազմակերպությունների համագործակցության հիմնական նպատակը զգալի ավանդի ներդրումն է միջազգային հանրության առջեւ ծառացող մարտահրավերների լուծման ու սպառնալիքների վերացման գործում: «Այդ համագործակցությունը կարող էր այնպիսի ոլորտներ ընդգրկել, ինչպիսիք են հակամարտությունների կանխումն ու կարգավորումը, ահաբեկչության, միջազգային հանցավորության, զենքի ապօրինի վաճառքի դեմ պայքարն ու արտակարգ իրավիճակների կանխումն ու դրանց հանդեպ արձագանքը»,- նշվում է համատեղ Հռչակագրում: Կազմակերպությունները (Հռչակագրի համաձայն) պայմանավորվեցին նաեւ ըստ անհրաժեշտության զարգացնել համագործակցությունը հաղորդակցության եւ տեղեկատվության փոխանակման ոլորտում: Պան Գի Մունն ու Նիկոլայ Բորդյուժան պայմանավորվեցին, որ ՄԱԿ եւ ՀԱՊԿ քարտուղարությունների միջեւ համագործակցության շրջանակները կարող են ժամանակի ընթացքում փոխվել` հաշվի առնելով նոր պահանջները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |