Հարութ Սասունյան. Եթե Հայաստանը զիջումների գնա Ղարաբաղի հարցում, Անկարան հենց վաղը կվավերացնի Արձանագրությունները![]() 6 ապրիլի 2010 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման հարցում և հանձնի Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու տարածքները, ապա Թուրքիան արդեն վաղը կվավերացնի Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է The California Courier թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, թուրքական կողմը երբեք անկեղծ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: “Թուրքերը երբեք շահագրգռված չեն եղել Հայաստանի հետ սահմանի բացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատման հարցում: Նրանք օգտագործում են Արձանագրությունները, որպեսզի ավելի շատ զիջումներ ստանան Երևանի կողմից Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում”,- ասել է Սասունյանը: Նա հիշեցրեց, որ կես տարուց ավել Արձանագրությունները գտնվում են թուրքական խորհրդարանում, բայց Թուրքիան նույնիսկ մտադիր չէ մոտ ապագայում վավերացնել Արձանագրությունները: Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին` The California Courier-ի հրատարակիչը հայտարարեց, որ հայ-թուրքական Արձանագրությունները խոչընդոտում են այդ գործընթացին: “Դրա վառ օրինակը հետևյալն է. այս տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն ընդունվել է մեկ ձայնի տարբերությամբ: Նույնը տեղի է ունեցել նաև Շվեդիայում”,- ասել է Սասունյանը, հիշեցնելով, որ 7 տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ընդունել էր նույնանման բանաձև 40 “կողմ” և 7 “դեմ” ձայներով: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Արցախի Հանրապետություն 1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |