Հայաստանը մասնակցում է Black Sea CBC առաջին նիստին28 հունիսի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Բաթումիում ընթանում է Եվրամիության Սևծովյան ավազանի Երկրների սահմանակցային համագործակցության ծրագրի (Black Sea CBC) կառավարող կոմիտեների առաջին նիստը: Նիստի նախաձեռնողն ու կազմակերպիչը եվրոպական ու եվրոատլանտյան կառույցներ ինտեգրման գծով Վրաստանի պետնախարարի աշխատակազմն է` Աջարիայի կառավարության աջակցությամբ: Սահմանակցային համագործակցության ծրագիրն իրականացվում է Եվրոպական Հարևանության քաղաքականության շրջանակներում և նպատակ ունի տարածաշրջանային նախագծերի իրականացման ճանապարհով աջակցել Սևծովյան տարածաշրջանում համագործակցության զարգացմանը: Ծրագիրը նախատեսում է աջակցություն տեղական ներկայացուցչություններին, քաղաքապետարաններին, ոչ կառավարական սեկտորին և ընդգրկում է այնպիսի առաջնայնություններ, ինչպիսիք են տուրիզմի զարգացումը, շրջակա միջավայրի պահպանությունը, համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում, էներգետիկան և տրանսպորտը: Ծրագիրը միավորում է Սևծովյան ավազանի 10 երկրներին` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Ուկրաինա, Թուրքիա, Մոլդովա, Ռուսաստան և Ադրբեջան: Նիստի ընթացքում նախատեսվում է որոշել ընտրության ընթացակարգերն ու իրականացնել առաջիկա նախագծերն ու 2010-2011թթ. գործողությունների ծրագիրը, հաղորդում է Գրուզիա-Օնլայնը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |