Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հայկական հարցի քաղաքականացման դեմ

Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հայկական հարցի քաղաքականացման դեմ

PanARMENIAN.Net - Թուրքիան հանդես է գալիս այն բանի օգտին, որպեսզի Հայկական հարցը քննարկվի իրավունքի և պատմության տեսակետից, և Անկարան դեմ է դրա քաղաքականացմանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում: Լեհ լրագրողը Թուրքիայի վարչապետին հարց տվեց. «Արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է հայերի կոտորածի հարցը: Հնարավո՞ր է արդյոք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին առանց Հայկական հարցի լուծման»:

Էրդողանն ի պատասխան նկատել է, որ տարբեր երկրների խորհրդարաններում այդ հարցը քվեարկության է դրվում, իսկ նրանք, ովքեր քվեարկում են, տեղյակ չեն այդ հարցին: «Դա վերաբերում է նաև ԱՄՆ-ին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեհաստանն այդ հարցի առնչությամբ հետագայում առաջնորդվի իրավունքով և պատմական փաստաթղթերով: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, ապա բանակցային գործընթացի գլուխներում նման առանձին բաժին չկա»,- ասել է նա, գրում է թուրքական Cumhuriyet թերթը:

2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---