ԱՄՆ-ի հայերը 63,9 մլն դոլար են պահանջում Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիկ» ռազմակայանի համարPanARMENIAN.Net - ԱՄՆ հայերը դիմել են Լոս Անջելեսի դատարան՝ հայց ներկայացնելով Թուրքիայի Կենտրոնական բանկի ու Ziraat բանկի դեմ: Ըստ հայցի, Թուրքիայի կառավարությունը պետք է հատուցի Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց պապերի կորցրած գույքի համար: Գործընթացը սկսել է հայտնի ամերիկացի փաստաբան Վարդգես Եղյանը: ԱՄՆ «Ինջիրլիկ» ռազմակայանի տարածքն Ադանայում, որի մակերեսը 49,5 հա, մինչ 1915թ. պատկանել է հայերին: Այժմ նրանց ժառանգները 63,9 մլն դոլար փոխհատուցում են պահանջում»,-լրագրողներին է ասել Եղյանը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Հայցում նշվում է, որ վարձակալությամբ հանձնելով այդ հողը ամերիկացիներին, թուրքերը լավ շահույթ ստացան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |